Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2303 - Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: