9 Դեկտեմբերի 2005, 2291 - Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 186-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի մարտի 1-ից: