Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2321 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոցից արևելք գտնվող` 7842 քառ. մետր մակերես ունեցող շենքերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Վահրամ Զոհրաբյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AC 0573344, տրված` 040-ի կողմից, քաղ. Գավառ, Ղամարյան, տուն 34):

1.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 20-ին գնահատված գույքի արժեքը` 64865 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 32433 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 2 տարվա ընթացքում կատարել 16000 հազ. դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 778392 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Սևանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը՝ հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:

2.1. «Արդիմպեքս» պետական առևտրաարտադրական ձեռնարկության Կապանի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության (քաղ. Կապան, Գործարանային փող.) 167.43 քառ. մետր մակերեսով «Ավտոպարկ» «փոքր» օբյեկտը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախoրոք հայտնի գնորդ Արթուր Ղազարյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AE 0470026, տրված` 041-ի կողմից, քաղ. Կապան, Մ. Պապյան 19, բն. 29):

2.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով գնահատված շենքի արժեքը` 5033 հազ. դրամ և լիցենզավորված անկախ գնահատողների կողմից շուկայական մեթոդով գնահատված հիմնական միջոցների արժեքը` 200 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը՝ 350 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 12600 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) մարել «Արդիմպեքս» պետական առևտրաարտադրական ձեռնարկության Կապանի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության «Ավտոպարկ» «փոքր» օբյեկտի մասով ունեցած պարտավորությունները:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Կապանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը՝ հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:

3.1. «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 66.88 քառ. մետր մակերեսով «N 63 խանութ» «փոքր» օբյեկտը (քաղ. Գյումրի, Արագածի 1) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ՝ բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

3.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Գյումրի քաղաքի Արագածի 1 հասցեում գտնվող` 66.88 քառ. մետր մակերեսով «N 63 խանութ» «փոքր» օբյեկտը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախoրոք հայտնի գնորդ Սամվել Գալստյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AU 0514615, տրված` 016-ի կողմից, քաղ. Գյումրի, Պուշկինի 2-րդ նրբանցք, տուն 9):

3.3. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի

N 208 որոշմամբ հաստատված մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով գնահատված գույքի արժեքը` 954 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը՝ 954 հազ. դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարի վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 34344 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) մարել «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության «N 63 խանութ» «փոքր» օբյեկտի մասով ունեցած պարտավորությունները.

գ) մեկ տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում:

3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Գյումրիի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334.7 քառ. մետր մակերեսով շենքերը, 552.9 քառ. մետր մակերեսով շինությունները և գույքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Վարդաշենի հանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (պետական ռեգիստրի գրանցման վկայական՝ N 031190, տրված` 09.01.1997 թ., քաղ. Երևան, Ջրվեժ, Վարդաշենի հանքավայր):

4.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 24-ին գնահատված գույքի արժեքը` 6760 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 3400 հազ. դրամ.

գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 3 տարվա ընթացքում կատարել 25000 հազ. դրամի չափով ներդրում և ստեղծել 10 նոր աշխատատեղ, այդ թվում՝

1-ին տարում՝ 10000 հազ. դրամի չափով ներդրում, 2 աշխատատեղ,

2-րդ տարում՝ 8000 հազ. դրամի չափով ներդրում, 3 աշխատատեղ,

3-րդ տարում` 7000 հազ. դրամի չափով ներդրում, 5 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 113280 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը՝ հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 6-րդ շենքի առաջին հարկից` 261 քառ. մետր և նկուղային հարկից` 228.2 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արարատ Երիցյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AE 0488428, տրված` 005-ի կողմից, քաղ. Երևան, Բակունցի փող., 13/2 շենք, բն. 2 ):

5.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 10-ին գնահատված գույքի արժեքը` 2179 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը՝ 3930 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարի վճարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝

ա) 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

բ) պահպանել նկուղում տեղադրված` շենքի ընդհանուր օգտագործման նպատակով նախատեսված ջրագծերը և կոյուղու ցանցը.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 129816 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 827 և 2003 թվականի հոկտեմբերի 23-ի N 1491-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»

N 1288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

ա) որոշման 4.7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) գնորդը պարտավորվում է ապահովել ընկերության կողմից վերջինիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողատարածքի գնումը».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4.8-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: