17 Մարտի 2016, 273 - Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 15-րդ կետի 7-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2016 թվականի հունիսի 1-ը ներկայացնել առաջարկություն` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության 2016 թվականի ծրագրի իրականացման համար 69042.3 հազ. դրամի չափով ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված