29 Հունվարի 2016, 232 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում «տասն օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:».
4) 10-րդ կետում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր» բառերով, «երեք օրվա» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ «երկու օր» բառերը՝ «երկու աշխատանքային օր» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությմաբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը՝ համաձայն սույն կարգի ձևի:».
6) 24-րդ կետում «յոթ օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
7) 26-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա» բառերով.
8) 28-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
9) 32-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
10) 33-րդ կետում «երրորդ օր» բառերը փոխարինել «երկրորդ աշխատանքային օր» բառերով.
11) 35-րդ կետում՝
ա. «15-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրյա» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
12) լրացնել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։