Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 250 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներ-բնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 8-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նոր շինությունների հասցեավորման դեպքում հասցեն տրամադրվում է ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 151-րդ կետով նախատեսված դիմումում կատարված համապատասխան նշագրման հիման վրա, առանց հասցեավորման համար առանձին դիմում ներկայացնելու՝ պահպանելով սույն կարգի 49-րդ կետի պահանջը: Դիմումի ձևը տեղադրվում է տվյալ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում):».
3) 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Հասցե տրամադրող լիազոր մարմինն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:».
4) 54-րդ կետի երկրորդ պարբերությունում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 551 -րդ կետով.
«551. Անշարժ գույքը վերահասցեավորվում է սույն կարգի 50-րդ կետով սահմանված անշարժ գույքի օբյեկտներին հասցե տրամադրելու կանոնների համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: