Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2016, 248 - Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված