Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 135 - Ն

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 136-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023