25 Փետրվարի 2016, 174 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Գույք ամրացնելու և գույքի օգտագործման թույլտվություն տալու մասին» N 817-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 7-րդ կետում «2015 թվականին» բառերը փոխարինել «2015-2016 թվականներին» բառերով.
2) որոշման N 3 հավելվածում`
ա. վերնագրում «2015 թվականին» բառերը փոխարինել «2015-2016 թվականներին» բառերով,
բ. 1-ին կետը «համար» բառից հետո լրացնել «` 2015 թվականին» բառերով,
գ. 2-րդ կետը «մատուցում» բառից հետո լրացնել «2015-2016 թվականներին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: