Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին և 159-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով.
2) որոշման 1-ին կետը գ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` դ ենթակետով.
դ) կախված մաքսային ընթացակարգից` ապրանքների մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի կրճատ ցանկը` համաձայն N 4 հավելվածի:.
3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված