Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2016, 157 - Ա

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 20-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու նպատակով հաստատել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով սահմանված գումարից 799,000.0 հազ. դրամի բաշխման չափաքանակներն ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով 2016 թվականի առաջին եռամսյակի համար սահմանված գումարից՝
ա. ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 609,209.73 հազ. դրամ՝ օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի,
բ. ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին վճարել 1,447,700.0 հազ. դրամ՝ ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների.
2) վեցամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի գծով սահմանված հատկացումների` սույն որոշման 1-ին կետով և սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված բաշխումներից հետո չբաշխված գումարի մնացորդի բաշխման չափաքանակների վերաբերյալ` ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների:

Հավելված