Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 2212 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 12-րդ կետի «է» ենթակետից և 16-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «փոխնախագահներին» և «փոխնախագահը» բառերը.

բ) 29-րդ կետի «ե» ենթակետում և 31-րդ կետում «փոխնախագահներից մեկին» և «փոխնախագահներից մեկը» բառերը փոխարինել «ակադեմիկոս-քարտուղարին» և «ակադեմիկոս-քարտուղարը» բառերով.

գ) 32-րդ և 33-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: