Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2016, 128 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ N 2 ԹՈՒՆԵԼՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՏ-ՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍ-ՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 02 խմբի 04 դասի «01. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարից 2016 թվականի առաջին եռամսյակում վճարել 985000.0 հազ. դրամ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 12 հավելվածում նշված ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտավորությունների մարման նպատակով:
3. «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում» ծրագրի 15000.0 հազ. դրամը հատկացնել «Արաքս» ջրօգտագործողների ընկերությանը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ Բերքաշատ համայնքի խորքային հորի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար (որից՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հեղինակային հսկողության համար՝ 1300.0 հազ. դրամ, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 300.0 հազ. դրամ):
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի, և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 10 հավելվածի:
5. Սահմանել, որ Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվելու են` կիրառելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգ` գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸՀ) գնման ձևը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված