4 Փետրվարի 2016, 94 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի 1-ին փողոցի N 1 հասցեում գտնվող անշարժ գույքից 1357351,8 դրամ հաշվեկշռային արժեքով, 1025,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար օգտագործվող 6080,0 քառ. մետր հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքի 1-ին փողոցի N 1 հասցեում գտնվող անշարժ գույքի երկու առանձին գույքային միավորների բաժանումը, պետական գրանցման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը (հիմք ընդունելով պետական գրանցման վկայականում արտացոլված մակերեսները)` անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: