Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 66 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 5-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գրանցման թերթիկը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:».
2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գրանցման թերթիկը ներկայացնելու ամսաթիվը, համապատասխան փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված գրանցման թերթիկի պահման գործի համարը:».
4) 9-րդ կետում «6-րդ և 7-րդ կետերի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով.
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են գրանցման թերթիկն ու դրան կից փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը գրանցման թերթիկը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:
Կրկնակի ներկայացված գրանցման թերթիկի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: