Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 69 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 5-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հաշվետվությունը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:».
2) 7-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են ռեեստրային գրանցման հաշվետվությունն ու փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ ներկայացված փաստաթղթերում անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հաշվետվությունը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:
Կրկնակի ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության և փաստաթղթերի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: