Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1951 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԴՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 784.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 779.4 հեկտարը, որից` 390 հեկտար վարելահող, 37.6 հեկտար խոտհարք, 5.3 հեկտար բազմամյա տնկարկ, 341.5 հեկտար արոտավայր, 5 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 5 հեկտար արոտավայրը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար: