Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1536 - Ն

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:
2. Հաստատել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Բենյամին Պողոսի Պողոսյանին (անձնագիր՝ AK 0492721, տրված՝ 20.04.2010 թ., 012-ի կողմից):
5. Սահմանել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 10 անդամից:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված