20 Հունվարի 2016, 34 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ սույն որոշման N 1 հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման շրջանակներում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:
2. Թույլատրել սույն որոշման N 2 հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման շրջանակներում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը:
3. Հաստատել՝
1) համայնքների կողմից «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա հողամասերի ցանկերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների (այսուհետ՝ օտարվող հողամասեր).
2) ուղղակի վաճառքի ձևով հողամասերի օտարման համար ներդրման չափը և հիմնական պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված հողամասերի օտարումն իրականացվելու է կադաստրային արժեքով, և պետք է օգտագործվեն բացառապես ծրագրի շրջանակում՝ կապի սարքավորումների տեղադրման և շահագործման համար.
2) օտարվող հողամասերի ձեռքբերումը, առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացումները և այդ պայմանագրերից բխող իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կալավանի համայնքի ղեկավարին սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հողամասերի օտարումն իրականացնել դրանց նպատակային նշանակությունները՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ կապի գործառնական նշանակության փոփոխումից հետո: