Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 74 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 671 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 496 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Ուժը կորցրած ճանաչել`
 ա)  Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող, տնտեսական գործունեությամբ զբաղվող ոչ պետական արխիվների արտոնագրման կարգը հաստատելու մասին» N 671 որոշումը.
 բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական — գերատեսչական արխիվների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 496 որոշումը։
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր