1 Դեկտեմբերի 2005, 2286 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով արգելոցապարկային համալիրի համապատասխան տարածքների էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, բնական պաշարների կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված՝ «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կազմակերպության համապատասխան տարածքներում հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով` մինչև 25 տարի, հիմնական շինություններով կառուցապատման դեպքում` մինչև 60 տարի, իսկ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: