Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2016, 24 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին N 907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1 որոշման 7-րդ կետում 2015 թիվը փոխարինել 2016 թվով.
2 որոշման ամբողջ տեքստում՝
ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: