14 Հունվարի 2016, 12 - Ն
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ պարբերությանը և 62-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կարիքների համար գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռքբերման նպատակով 2015 թվականի նոյեմբերի 19-ին հայտարարված «ՀՀ ԳՆ-ՇՀԱՊՁԲ-15/5 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած 1-ին չափաբաժնով՝ գնման պահանջի դադարման հիմքով.
2) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում «անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանութեր գնման առարկայի ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: