Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2016, 10 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Գույք ձեռք բերելու և օտարելու մասին» N 1276-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի`
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գումարից 2,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասը վճարվում է պայմանագրի կնքումից հետո տասը բանկային օրվա ընթացքում, մնացած մասը՝ պայմանագրի կնքումից հետո՝ մեկամսյա ժամկետում».
բ. 5-րդ ենթակետում «2015 թվականի դեկտեմբերի 8-ը» բառերը փոխարինել «գնման պայմանագրի կնքման օրը» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի N 4 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով՝
1) առուվաճառքի հիմնական պայմանագրով գույքի (հողամասի բաժնեմասով հանդերձ) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին՝ հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից.
2) հիմնական պայմանագրով գույքի օտարման գինը հաշվարկվում է 3,427,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ համաձայն վճարման կատարման օրվա դրությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած՝ ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի.
3) գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է նախնական պայմանագրի կնքումից հետո երեք բանկային օրվա ընթացքում.
4) հիմնական պայմանագիրը կնքվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված գումարի վճարումից հետո՝ ոչ ուշ, քան 2016 թվականի փետրվարի 15-ը.
5) նախնական և հիմնական պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը.
6) գույքը «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության փաստացի տիրապետմանը կհանձնվի Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 մասնաշենքի հանձնման հետ միաժամանակ վարձակալի տիրապետությունից տարածքն ազատված վիճակում:»: