29 Դեկտեմբերի 2005, 2284 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով բնակարանային ապահովման ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգում`
ա) 5-րդ կետի չորրորդ պարբերությունը «գրավ դրվել» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ)» բառերով.
բ) 11-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության».
գ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով): Ընդ որում, բնակարան ձեռք բերելու դեպքում` մեկ սենյակ պակաս, իսկ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ առանց սահմանափակման, գնվող բնակելի տան ընդլայնման հնարարվորության առկայության պայմաններում».
դ) 15-րդ կետի առաջին պարբերությունում «9-րդ կետում» բառերը փոխարինել
«12-րդ կետում» բառերով.
ե) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 12-րդ կետում նշված չափերից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։