29 Դեկտեմբերի 2015, 1565 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը՝
«Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
ՀՀ Արագածոտնի մարզ՝ Աշտարակի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Աշտա-րակի N 2 օրվա կարգավորող ջրամբար, Չլկանների կապտաժ, Եզնակի օրվա կարգավորող ջրամբար, Եզնակի պոմպակայան և Ղազարավանի կապտաժ:
ՀՀ Արարատի մարզ՝ Վեդու օրվա կարգավորող ջրամբար, Արևշատի օրվա կարգավորող ջրամբար և Արարատյան 1.2 պոմպակայան:
ՀՀ Արմավիրի մարզ՝ Շահումյանի օրվա կարգավորող ջրամբար, Արմավիրի օրվա կարգավորող ջրամբար և Մյասնիկյանի օրվա կարգավորող ջրամբար:
ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ Սևանի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Գոմաձարի օրվա կարգավորող ջրամբար, Հացառատի պոմպակայան, Միդեյի Դարի օրվա կարգավորող ջրամբար:
ՀՀ Լոռու մարզ՝ Ստեփանավանի օրվա կարգավորող ջրամբար, Տաշիրի օրվա կարգավորող ջրամբար, Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-1 և Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-2:
ՀՀ Կոտայքի մարզ՝ Կենտրոնական օրվա կարգավորող ջրամբար և Հարավային օրվա կարգավորող ջրամբար:
ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկի 1 օրվա կարգավորող ջրամբար և Արթիկի 3 օրվա կարգավորող ջրամբար:
ՀՀ Սյունիքի մարզ՝ օրվա կարգավորող ջրամբար-1, օրվա կարգավորող ջրամբար-2, օրվա կարգավորող ջրամբար-3, Բաղաբերդի օրվա կարգավորող ջրամբար-1, Շինարարների օրվա կարգավորող ջրամբար-2, Սեթենց կապտաժ, Մեղրիի օրվա կարգավորող ջրամբար և Շաքեի կապտաժ:
ՀՀ Վայոց ձորի մարզ՝ Որոտանի օրվա կարգավորող ջրամբար-3, Սառնաղբյուրի օրվա կարգավորիչ ջրամբար, Ջրասարի կապտաժ և Ջերմուկի օրվա կարգավորող ջրամբար:
ՀՀ Տավուշի մարզ՝ Անապատի օրվա կարգավորող ջրամբար, Հունուտի օրվա կարգավորող ջրամբար և Բլդանի ջրամբարների մաքրման կայան:
2) որոշման N 2 հավելվածում՝
«ՀՀ Արագածոտնի մարզ` 12 հատ
ՀՀ Արարատի մարզ` 8 հատ
ՀՀ Արմավիրի մարզ` 6 հատ
ՀՀ Գեղարքունիքի մարզ` 7 հատ
ՀՀ Լոռու մարզ` 14 հատ
ՀՀ Կոտայքի մարզ` 8 հատ
ՀՀ Շիրակի մարզ` 11 հատ
ՀՀ Սյունիքի մարզ` 13 հատ
ՀՀ Վայոց ձորի մարզ` 5 հատ
ՀՀ Տավուշի մարզ` 11 հատ» բառերը փոխարինել
«ՀՀ Արագածոտնի մարզ` 6 հատ
ՀՀ Արարատի մարզ` 5 հատ
ՀՀ Արմավիրի մարզ` 3 հատ
ՀՀ Գեղարքունիքի մարզ` 3 հատ
ՀՀ Լոռու մարզ` 10 հատ
ՀՀ Կոտայքի մարզ` 6 հատ
ՀՀ Շիրակի մարզ` 9 հատ
ՀՀ Սյունիքի մարզ` 5 հատ
ՀՀ Վայոց ձորի մարզ` 1 հատ
ՀՀ Տավուշի մարզ` 8 հատ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: