29 Դեկտեմբերի 2005, 2279 - Ն
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մի շարք անձանց` Ռուզաննա Թովմասյանի, Մարիա Հարությունյանի, Ալինա Մելոյանի, Անահիտ Եղունյանի և Հայաստան Դեմիրճյանի բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։