Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2278 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով և դրանց հոլովաձևերով.

բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքներին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու նպատակով» բառերը փոխարինել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցելու համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: