Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1544 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1024-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Սիփան Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1024-Ա որոշման մեջ «2015 թվականի ամառային» բառերը փոխարինել «2016 թվականի ձմեռային» բառերով: