24 Դեկտեմբերի 2015, 1549 - Ա
«ՄՇԿԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբի գյուղական համայնքում (այսուհետ` համայնք) «ՕՔՍՖԱՄ» հայաստանյան մասնաճյուղի և Ավստրիայի զարգացման գործակալության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրի կողմից՝ որպես պետություն-մասնավոր համագործակցություն, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11-041-0363-0001 ծածկագրով, 0.12589 հեկտար մակերեսով, 118.92 հազ. դրամ արժեք ունեցող հողամասը «Մշկավանք գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվին նվիրաբերելուն՝ համայնքում 5.233.1 հազ. դրամ արժեքով ջերմատուն կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Մշկավանք գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն կոոպերատիվի միջոցների հաշվին: