29 Դեկտեմբերի 2005, 2277 - Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի, ՀՕ-189-Ն) 23-րդ հոդվածի 1-ին մասի ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: