Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1502 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սույն որոշմամբ վերաբաշխված միջոցների հաշվին իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջի ավարտական շինարարական աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովտի դպրոցի ավարտական շինարարական աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացներում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
3. Թույլատրել սույն որոշումից բխող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետական բաժանմունք ներկայացնել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված