Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1524 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման N 5 հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսելուց) հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբը մնում է անփոփոխ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: