24 Դեկտեմբերի 2015, 1529 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների հաշիվ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով՝ համաձայնագրից բխող տեխնիկական առաջադրանքի պայմանների, աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և միջազգային փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հետ ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին.
2) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Oժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող կառավարման խորհուրդ, որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: