Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1525 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «նրանց» բառից հետո լրացնել «զբաղվածության ապահովման և այլ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 2.1-ին ենթակետի «բ» պարբերությունում «2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ և 2.3-րդ կետերով.
«2.2. Թույլատրել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) պարենային մթերքների արտադրություն և վաճառք.
2) ագարակային տնտեսություն (անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն և այլն) և դրանից ստացված մթերքների վաճառք:
2.3. Սահմանել, որ աշխատողների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների բնակիչները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: