Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 885-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Կերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:.
2) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Սույն պահանջներով կարգավորվում են արտադրվող սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի (այսուհետ` տեխնոլոգիական հրահանգ) մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: