Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1515 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական գույքի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել՝
1) պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագրերի կնքման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքի սպասարկման պայմանագրի տիպային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքի սպասարկման նպատակով անհատույց օգտագործման պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կնքված պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սպասարկման ծառայությունների մատուցման ամսական վճարի բազային չափը և զեղչերի կիրառման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված