Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1495 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ մասերը և 6-րդ հոդվածի 1-ին մասի
2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության և չափանիշների սահմանման կարգի՝
ա. 6-րդ կետի 1-ին ենթակետում «կառավարություն» բառը փոխարինել «կառավարության աշխատակազմ» բառերով,
բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է հանձնաժողովին.».
3) ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգի՝
ա. 5-րդ կետը «հոկտեմբեր» բառից առաջ լրացնել «2011 թվականի» բառերով, իսկ «10-րդ կետում» բառերը փոխարինել «6-րդ կետի 3-րդ ենթակետում» բառերով,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 21 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա. ընդունում է համապատասխան որոշում թույլտվություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ, և
բ. դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:
Դիմումը մերժելու հիմք է հայտի` սույն կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը: Լիազոր մարմինը թույլտվություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»,
գ. 9-րդ կետում «3 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով,
դ. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,
ե. 12-րդ կետը «պաշտոնական էլեկտրոնային կայքում» բառերից հետո լրացնել «և նորացվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ» բառերով,
զ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ և 15.4-րդ կետերով.
«15.1. Լիազոր մարմինը շահագործողի կողմից ներկայացված շահագործողի թույլտվությունը դադարեցնելու դիմումը, իսկ լիազոր մարմնի նախաձեռնությամբ դադարեցվելու դեպքում լիազոր մարմնի` շահագործողի թույլտվությունը դադարեցնելու դիմումը՝ համապատասխան հիմքերով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հանձնաժողով:
15.2. Հանձնաժողովը փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:
15.3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրակացությունն ստանալուց հետո 21 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ:
15.4. Լիազոր մարմինը թույլտվություն դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մասին տեղեկացնում է դիմումատուին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և ռեեստրում կատարում է համապատասխան փոփոխություններ: Շահագործողը որոշումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վկայականը հանձնում է լիազոր մարմնին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: