29 Դեկտեմբերի 2005, 2261 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմաններն ու Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման NN 2, 4 և 6 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 411-րդ կետով.
«411. Որպես դիլեր կարող է գործել նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թողարկողի, բանկի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով».
բ) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 401-րդ կետով.
«401. Որպես դիլեր կարող է գործել նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թողարկողի, բանկի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։