17 Դեկտեմբերի 2015, 1184 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1132-Ա որոշման 1-ին կետում «32 900 000 դրամ շուկայական արժեքով, 141.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերը փոխարինել «49 712 339 դրամ շուկայական արժեքով, 207.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով» բառերով: