Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2005, 2260 - Ա

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-27-Ը ԹՈՒՐԻՆՈՒՄ (ԻՏԱԼԻԱ) ԿԱՅԱՆԱԼԻՔ 20-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) 2006 թվականի փետրվարի 10-27-ը Թուրինում (Իտալիա) կայանալիք 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2006 թվականի փետրվարի 10-27-ը Թուրինում (Իտալիա) կայանալիք 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմակերպչական ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023