17 Դեկտեմբերի 2015, 1477 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏ ՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 0.38654 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահին, քանի որ`
ա. երկաթուղային կայարանին հարող տարածքում կայարանի սահմանափակ հողամասը և երկաթուղային փակուղու առկայությունն են հնարավոր դարձնում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցումը (կառուցումը),
բ. կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերակառուցման աշխատանքների արդյունավետ կանոնակարգումը չի կարող իրականացվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի` N 1 հավելված, ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է.
3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 24-ն է:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքում գտնվող` քաղաքացի Գագիկ Շահենի Նազլուխանյանին` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով պատկանող 0.38654 հեկտար հողը:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ՝ սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` ձեռքբերողի սեփական միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռքբերողի հետ կնքել պայմանագիր, որով կսահմանվեն սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում առաջարկել Ճոճկանի համայնքի ղեկավարին համատեղ ճշգրտել գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի չափսերը և նպատակային նշանակությունը.
5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը.
6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված՝ օտարման գոտում գտնվող հողամասի սեփականատիրոջը սահմանված կարգով տեղեկացնել նշված հողամասերը պետության կարիքների համար օտարման գոտի հայտարարելու և նրանից հողամասերը հետ վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: