Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2015, 1424 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 40-րդ կետով, ինպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռի կրկնակի զննումն իրականացվում է ուղևորի ներկայությամբ:».
2) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրաթյամբ.
«10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը կամ օդանավով փոխադրվող բեռը բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետի որոշմամբ, երկու ընթերակաների ներկայությամբ ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն (NN 4 և 5 ձևեր):».
3) hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները և առարկաները զննման կետերում ենթարկվում են զննման, որից հետո դրանց անվանումները գրանցվում են համապատասխան մատյանում:».
4) հավելվածի 30.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30.1. Ավիացիոն անվտանգության հսկողության պիտակ - զննման գործառույթից հետո օդանավակայանի ստերիլ գոտիներ և օդանավ տարվող զննված բեռի, փոստի, օդանավային պիտույքների և օդանավ տարվող սննդի բեռնարկղերի վրա փակցվող պիտակ:».
5) hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.3-րդ կետով.
«37.3. Առանձնացված պահեստ – Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներում գտնվող առանձնացված տարածք, որտեղ կարող են պահպանվել ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման (զննման) ընթացքում հայտնաբերված, օդանավով փոխադրման համար արգելված առարկաները և նյութերը:».
6) հավելվածից հանել 40-րդ կետի «գ» ենթակետը.
7) հավելվածի 63.11-րդ կետում «10 տոկոսի» բառերը փոխարինել «և նրանց ձեռքի իրերի 10-15 տոկոսի» բառերով.
8) հավելվածի 64.1-ին կետից հանել «և նրանց ձեռքի իրերի» և «, նրանց ձեռքի իրերի» բառերը.
9) հավելվածի 65.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Էլեկտրոնային ծխախոտներ թույլատրվում է փոխադրել միայն ուղևորի ձեռքի իրերում:».
10) հավելվածի 82.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, իսկ նրանց բացակայության դեպքում դրանք վերցվում են ուղևորից արձանագրությամբ (N 6 ձև), նշված հեղուկ նյութերի նկատմամբ կիրառվում են սույն կարգի 84-րդ, 85-րդ և 86-րդ կետերով սահմանված ընթացակարգերը:».
11) հավելվածի 84-րդ կետում «կորած իրերի բաժնում» բառերը փոխարինել «առանձնացված պահեստում» բառերով.
12) հավելվածի 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«85. Վերցված առարկաներն ու նյութերը պահվում են օդանավակայանի առանձնացված պահեստում մինչև վեց ամիս ժամկետով, իսկ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերը՝ 10 օր ժամկետով` մինչև դրանց սեփականատերերի կամ նրանց տված լիազորագրերով այլ անձանց կողմից դրանք պահանջելը:».
13) հավելվածի 86-րդ կետից հանել «հանձնվում են իրացման կամ» բառերը.
14) հավելվածի 126-րդ կետում «տեսողական զննում» բառերը փոխարինել «զննում տեխնիկական սարքավորումների միջոցով» բառերով.
15) հավելվածի 135-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«135. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունները կազմում և վարում են զննման հաշվառման հետևյալ փաստաթղթերը.
1) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաներ ու նյութեր հայտնաբերվելու և դրանք վերցնելու մասին արձանագրություն (N 3 ձև) և մատյան.
2) ուղևորի բացակայությամբ ուղեբեռի զննման մասին արձանագրություն (N 4 ձև) և մատյան.
3) առաքողի բացակայությամբ բեռի, փոստի և օդանավի պիտույքների զննման մասին արձանագրություն (N 5 ձև).
4) ուղևորի ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հեղուկների, գելերի և աերոզոլների հայտնաբերման դեպքում դրանք վերցնելու մասին արձանագրություն (N 6 ձև).
5) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի պահպանության հանձնման արձանագրություն (N 7 ձև).
6) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերն իրավապահ մարմիններին հանձնման արձանագրություն (N 8 ձև).
7) չուղեկցվող ուղեբեռի զննման արձանագրություն (N 9 ձև) և մատյան.
8) օդանավի զննման արձանագրություն (N 10 ձև) և մատյան.
9) չուղեկցվող ուղեբեռի հայտնաբերման արձանագրություն (N 11 ձև).
10) փոխադրման համար ընդունված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների մասին արձանագրություններ` համաձայն սույն կարգի.
11) զննման կետերում ուղեբեռի, բեռի և փոստի զննման հաշվառման մատյան.
12) օդանավի պիտույքների հատուկ զննման մատյան.
13) հերթապահությունների (հերթափոխի կողմից հերթապահության ընդունման-հանձնման) մատյան.
14) oդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տարվող աշխատանքային գործիքների և առարկաների զննման մատյան:».
16) hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 135.1-ին կետով.
«135.1. Բոլոր մատյանները լրացվում են ազատ ոճով, հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր, դրանց բոլոր էջերը համարակալվում են, մատյանները կարվում են և կնքվում կազմակերպության կնիքով: Հաշվառման փաստաթղթերի բոլոր ձևերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներով և կարգով:».
17) հավելվածին կից N 6 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«*Ծանուցում. Եթե 10-օրյա ժամկետում նյութերը հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:».
18) հավելվածին կից N 9 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«*Ծանուցում. Եթե 6-ամսյա ժամկետում առարկաները հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:».
19) հավելվածը լրացնել նոր՝ N 11 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված