Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2242 - Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել բնապահպանական պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։