3 Դեկտեմբերի 2015, 1416 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2398445), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի N 64 հասցեում գտնվող շենքը և շինությունները` համաձայն հավելվածի, և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ՝ 0.3 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին՝ նշված շենք-շինություններում բնակվող բնակիչներին անհատույց սեփականաշնորհելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: