Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2241 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մասին» . N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետից հանել «բնապահպանական պետական տեսչության» բառերը.

բ) որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը» աղյուսակի 1-ին կետի «Քանակը» սյունակում «240», «50» և «26» թվերը համապատասխանաբար փոխարինել «210», «40» և «23» թվերով, իսկ 2-րդ կետի «Քանակը» սյունակում «113 միավոր» բառերը փոխարինել «83 միավոր» բառերով.

գ) որոշման հավելվածի «Զենքերի բաշխումն ըստ առանձնացված ստորաբաժանումների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների» աղյուսակից հանել «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն» տողը` համապատասխան «30», «30», «10» և «3» թվերով, իսկ նույն սյունակի «Ընդամենը» տողում «113», «240», «50» և «26» թվերը համապատասխանաբար փոխարինել «83», «210», «40» և «23» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: