15 Դեկտեմբերի 2005, 2162 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-11-րդ հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1.1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) 3-րդ հոդվածով նախատեսված դեֆիցիտի տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի,
բ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,
գ) 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի,
դ) 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,
ե) N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,
զ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների (բացառությամբ հարկային եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,
է) N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2004 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,
ը) N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2006 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,
թ) N 4 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի.
1.2. որ 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
1.3. որ 2006 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.
1.4. որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1.3-րդ կետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
1.5. որ սույն որոշման 4.13 - 4.16-րդ կետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4.5-րդ կետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.
1.6. որ սույն որոշման N 5 հավելվածի N 20 աղյուսակում ներկայացված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները 2006 թվականին այդ գումարների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից` այդ աղյուսակում նշված գումարների չափով որպես դրամաշնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսավարող սուբյեկտներին` առանց մրցույթի.
1.7. որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով համապատասխանաբար պահպանության և անվտանգության ապահովման ու հակահրդեհային պահպանության գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`
ա) մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1121-Ն որոշման 2-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշիվներին: Սահմանել, որ այդ հաշիվները գործում են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը,
բ) հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2006 թվականի ծախսերի (սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրամական բավարարման ու դրանց հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսերի) ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.
1.8. որ սույն որոշման 1.7-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը.
1.9. որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նման գույքի քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցվելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն կետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2.2-րդ կետով հաստատված գումարի սահմաններում` հետևյալ ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 12-ի «Երևան քաղաքի 2006 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 27/1 որոշումը)`
ա) կրթական և մշակութային հիմնարկների (կազմակերպությունների) պահպանում (սուբսիդավորում),
բ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,
գ) տնկարանի պահպանում և շահագործում,
դ) թափառող կենդանիների վնասազերծում,
ե) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցում,
զ) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդում,
է) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված շենքերի, այդ թվում` կաթսայատների պահպանում.
1.10. որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2006 թվականին «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից այդ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
1.11. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացություն (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանով հաստատված հավելվածի «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկում նշված գնումներ կատարելու դեպքում, և այդ գնումների կատարման դեպքում պատվիրատուն իրեն սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանում չի ներկայացնում լիազոր մարմնի եզրակացության պատճենը.
1.12. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ և 5-րդ կետերը գործում են նաև 2006 թվականի ընթացքում.
1.13. որ դատական ակտերի հարկադիր կատարողի բազային պաշտոնային դրույքաչափը 2006 թվականին կազմում է 35,000.0 դրամ.
1.14. որ սույն որոշման 5.1-ին կետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների մնացորդների վրա:
2. Հաստատել`
2.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).
2.2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից սույն որոշման 1.9-րդ կետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 700,000.0 հազ. դրամ.
2.3. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն առանձին ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` համաձայն N 10 հավելվածի.
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 11 հավելվածի.
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 12 հավելվածի.
2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 13 հավելվածի.
2.7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 14 հավելվածի.
2.8. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «06. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն N 15 հավելվածի.
2.9. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մարզերին նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին միջոցառումների` համաձայն N 16 հավելվածի.
2.10. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «02. Գրականության հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք` 2006 թվականի պետական պատվերը` համաձայն N 17 հավելվածի.
2.11. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2006 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական (գործառական) դասակարգման` համաձայն N 20 հավելվածի:
3. Թույլատրել`
3.1. Երևանի խորհրդին` ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1.9-րդ կետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.
3.2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`
ա) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծախսային ծրագրերի կատարումը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,
գ) սույն որոշման 4.13 - 4.15-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,
դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4.13 - 4.15-րդ կետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 20 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին` անհրաժեշտության դեպքում`
ա) սույն որոշման համապատասխանաբար 2.4 - 2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներում կատարել վերաբաշխում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև, բայց ոչ ավելի, քան համապատասխան նախահաշվով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը,
բ) մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման համապատասխանաբար 2.4 - 2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը,
գ) սույն որոշման համապատասխանաբար 2.4 - 2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը 2006 թվականի ընթացքում գերազանցած` լրացուցիչ եկամուտների ստացման դեպքում 2006 թվականին դրանք օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված ուղղություններով.
3.4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացվող ստորաբաժանումների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
4.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-2-րդ, 6-8-րդ, 10-11-րդ, 18-րդ,
20-րդ և 23-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),
գ) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).
4.2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով (համաձայն սույն որոշման N 10 հավելվածի) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային.
4.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման արտարժութային և դրամային հաշիվներում միջոցների առկա մնացորդների` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները` այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).
4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.
4.5. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետերին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
4.6. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 19-23 աղյուսակներում և սույն որոշման NN 15-17 հավելվածներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում և հավելվածներում.
4.7. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 16,086,700.0 հազ. դրամ վարկ տրամադրելու մասին.
4.8. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2006 թվականին իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի
6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
4.9. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցների հատկացումն իրականացնել սույն որոշման 1.9-րդ կետի պահանջներին համապատասխան.
4.10. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-17-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման
1.7-րդ, 1.12-րդ և 3.3 - 3.4-րդ կետերին համապատասխան.
4.11. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 15 ենթախմբի «02. Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված բաշխումների համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.
4.12. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.
4.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետով և 12-րդ կետով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
4.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.
4.15. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).
4.16. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել սույն որոշման N 20 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.
4.17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 4-6-րդ և 8-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-8-րդ, 10-12-րդ, 14-17-րդ և 19-23-րդ կետերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4.13 - 4.16-րդ կետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.
4.18. ապահովել պետության կարիքների համար անցկացվող մրցույթների, գնանշման հարցումների և մրցակցային բանակցությունների մասին հայտարարությունների, ինչպես նաև գնումների գործընթացին ձեռնարկատերերի մասնակցության խրախուսման վերաբերյալ գովազդային հաղորդումների և հայտարարությունների հեռարձակումը.
4.19. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի
06 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները.
4.20. սույն որոշման 7.1, 11.1, 12, 13-15, 18.1, 21.2, 25.1, 26.1, 27, 28.4, 30 և 31-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել` դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.
4.21. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.
4.22. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան։
5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
5.1. 2006 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2006 թվականի բյուջետային