Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2015, 1386 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 10 շենքի N 40 հասցեում գտնվող՝ 248.8 քառ. մետր մակերեսով և N 41 հասցեում գտնվող՝ 178.8 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքները (այսուհետ` գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 71.3007 և 51.2563 քառ. մետր մակերեսներով բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Գրիգոր Արամի Խաչատրյանին (այսուհետ՝ գնորդ) (ID քարտ` 001484336, տրված` 010-ի կողմից, 2014 թվականի սեպտեմբերի 10-ին):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի փետրվարի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 156725.27 հազ. դրամ (համապատասխանաբար 90545.27 հազ. դրամ և 66180.0 հազ. դրամ).
2)ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 156725.27 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 71.3007 և 51.2563 քառ. մետր մակերեսներով բաժնային մաս համարվող հողամասերի կադաստրային արժեքները՝ համապատասխանաբար 2780.73 և 1999.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 174624 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) գույքի վաճառքի գումարը, ինչպես նաև հողամասից գույքի բաժնային մաս համարվող հողամասերի կադաստրային արժեքները վճարել գույքի օտարման և գրավի մասին պայմանագրի կնքումից հետո 36 ամսվա ընթացքում.
2) պայմանագիրը կնքելուց հետո 36 ամսվա ընթացքում կատարել 3.0 մլն դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
3) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է Հայաստանի Հանրաետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ բաժնային մաս համարվող հողամասերի կադաստրային արժեքները` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: