26 Նոյեմբերի 2015, 1388 - Ա
«ՖԵՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ ու 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ՖԵՐՈՆ» (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արտաշիսյան 50 շենք, բն. 6, գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, գիտաարտադրական բազա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով: