Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1352 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2013 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1/1, 2014 թվականի հուլիսի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-1, 2015 թվականի մարտի 27-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/1, 2015 թվականի ապրիլի 7-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-15/3, «Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-9, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/3, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/6, 2015 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/8, «Հուսալի Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2013 թվականի հուլիսի 17-ին կնքված՝ N ՊԵԿ-ԲԸԱՀ-ԾՁԲ-1/1, 2015 թվականի մարտի 30-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/2, 2015 թվականի ապրիլի 10-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/5, 2015 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ N ՀՀ-ՖՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-15/7 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված